Բեյոնսեի շքեղ համերգը Միլանում (ֆոտո)

18:20   7 հուլիսի, 2018

Բեյոնսեն իր On The Run II World Tour համաշխարհային շրջագայության շրջանակում ցնցող համերգ է տվել Միլանում։

Նշենք, որ շրջագայությունը համատեղ բնույթ ունի, քանի որ նրա հետ մեկտեղ հյուրախաղերի է մեկնել նաեւ նրա ամուսինը՝ Ջեյ Զին։

Միլանի Սան-Սիրո հանրահայտ մարզադաշտում 50 000 մարդ էր հավաքվել, որոնք եկել էին լսելու, թե ինչպես է աստղային զույգը կատարում իր հիթերը։

Միլանի Սան-Սիրո հանրահայտ մարզադաշտում 50 000 մարդ էր հավաքվել, որոնք եկել էին լսելու, թե ինչպես է աստղային զույգը կատարում իր հիթերը։

Ի դեպ Բեյոնսեի երկրպագուները կարող են ուրախանալ: Հայտնի երգչուհին հասել է հերթական բարձունքին եւ այժմ, նա՝ ըստ Rolling Stone հեղինակավոր հրատարակչության կարծիքի ունի նաեւ դարի 100 լավ երգերի հիթ-շքերթի առաջատարությունը: Հիթ-շքերթը գլխավորում է Բեյոնսեի Crazy in Love ստեղծագործությունը՝ Dangerously in Love (2003) ալբոմից:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash

 

 



© NEWS.am STYLE