«Ես ինձ ծեր եմ զգում ամեն անգամ, երբ…». Ռինգո Սթարը դարձավ 78 տարեկան

14:30   7 հուլիսի, 2018

Այսօր՝ հուլիսի 7-ին, ծննդյան 78-ամյակն է նշում բրիտանացի հայտնի երաժիշտ, The Beatles խմբի նախկին թմբկահար Ռինգո Սթարը:

Ռինգոն երեխա ժամանակ հաճախ է առողջական խնդիրներ ունեցել, ինչի պատճառով հաճախ էր բացակայում դասերից: Ռինգոյին այդպես էլ չի հաջողվում ավարտել դպրոցը:

Երաժշտությամբ նա սկսել է հետաքրքրվել 15 տարեկանում, սակայն այդ շրջանում նա չէր երազում երաժիշտ դառնալու մասին:

1962 թ-ին Ռինգոն համալրում է հանրահայտ The Beatles խմբի կազմը՝ հանդես գալով որպես թմբկահար: The Beatles-ի մասին պատմող բոլոր ֆիլմերում Ռինգոյին գլխավոր դերերն էին վստահում, քանի որ շատերի կարծիքով՝ նա մյուս երաժիշտներից առանձնանում էր իր դերասանական տաղանդով:

1968 թ-ին Ռինգո Սթարի եւ Փոլ ՄաքՔարթնիի միջեւ վիճաբանություն է սկսվում: Աշխատանքային պրոցեսի ընթացքում Փոլը Ռինգոյին «պարզունակ թմբկահար» է անվանում, որից հետո Սթարը ժամանակավորապես լքում է խմբի կազմն ու զբաղվում դերասանական կարիերայով: Ավելի ուշ երաժիշտը սկսում է իր անհատական կարիերան:

Այսօր ձեզ ենք ներկայացնում հայտնի երաժիշտի մտքերից մի քանիսը.

«Ես ինձ ծեր եմ զգում ամեն անգամ, երբ անցնում եմ կյանքի որեւէ դժվարության միջով»:

«Թմրանյութերն ու ալկոհոլն, ի վերջո, քեզանից տանում են բոլոր էմոցիաներդ»:

«Ես երբեք ոչինչ չեմ սովորել: Ես միանգամից միացա բենդերին ու բեմում հաճախ սխալներ էի գործում»:

«Ամերիկան, ասես, նույն Բրիտանիան լինի, պարզապես կոճակներով»:

«Թմբուկն իմ երկրորդ անունն է»:

«Մարդիկ ինձ նայում են՝ որպես Beatle, իսկ ընկերներս՝ որպես ամբողջական մարդու»:

«Գիտե՞ք, կանայք ինձ համար շատ կարեւոր են: Չգիտեմ՝ ինչպես, բայց նրանք ինձ խելքահան են անում»:

«Ես երբեք իմ մասին չեմ խոսում երրորդ դեմքով, եւ ինձ համար ծիծաղելի է, երբ մարդիկ այդպես են անում»:

«Ես չեմ քնում այն բոլոր կանանց հետ, որոնք իմ կողքին են հայտնվում»:

«Իհարկե, ես ամբիցիոզ եմ… ի՞նչ վատ բան կա դրանում: Այլապես, ամբողջ օրդ քնած կանցկացնես»:

Լուսանկարները՝ Ռինգո Սթարի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE