Քիմ Քարդաշյանի սեռափոխ խորթ հորը «բռնացրել են» 21-ամյա հարսնացուի հետ

17:55   7 հուլիսի, 2018

Քիմ Քարդաշյանի սեռափոխ խորթ հորը՝ Քեյթլին Ջեներին, որը ժամանակին կրում էր Բրյուս Ջեներ անունը, տեսել են 21-ամյա սեռափոխ մոդել Սոֆիա Հաթչինսի հետ Մալիբուում:



68-ամյա Քեյթլինին ու Սոֆիային պապարացիները նկատել են ընթրիքի գնալիս: Նախկին օլիմպիական չեմպիոնը, ինչպես եւ իր հարսնացուն, ընտրել են թեթեւ, առօրեական հագուստ: Քեյթլինը ջինսե կիսատաբատին հաղորդել է էլեգանտություն՝ այն համալրելով կաթնագույն մետաքսե բլուզով:



21-ամյա սեռափոխ Սոֆիան ընտրել է նույն ոճը՝ սեւ, կարճ կիսատաբատի հետ համադրելով կապույտ բլուզ:

Սոֆիան իր լուքը ամբողջացրել է փոքրիկ պայուսակով, իսկ Քեյթլինը բավականին մեծ ու տարողունակ մեկն է ընտրել:



Զույգը հանդիպում է մոտ մեկ տարի, տեղեկություններ կան նույնիսկ, որ նրանք արդեն նշանված են ու պատրաստվում են շուտով ամուսնանալ:








                                                                                                      Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                  Լուսանկարները՝ Backgrid, Getty



© NEWS.am STYLE