«Ոսկե Ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը (ՈւՂԻՂ)

19:03   8 հուլիսի, 2018

Երեւանում այս պահին տեղի է ունենում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը:

Կինոփառատոնն այս տարի անցկացվում է 15-րդ անգամ, եւ առաջին տարին չէ, որ այն համընկնում է Վարդավառ տոնի հետ:

Կինոփառատոնի բացումը պաշտոնապես կմեկնարկի Արամ Խաչատրյան համերգասրահում:

Այս տարվա փառատոնի հատուկ հյուրն անվանի ռեժիսոր Դարեն Արոնովսկին է: Նախորդ տարիներին հատուկ հյուրերի ցանկում արդեն հասցրել են լինել Օռնելա Մուտին, Կլաուդիա Կարդինալեն եւ Ֆաննի Արդանը:

Այսօր հանրության համար ելույթ կունենա «Գողթ» խումբը, իսկ երեկոն կվարեն ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը եւ աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:

Սյունե Առաքելյան

Լիանա Խուդոյան

Վեգա Անդրիասյան

 

 



© NEWS.am STYLE