Բլոգ Լի. Խորհրդավոր Խոր Վիրապ

12:10   9 հուլիսի, 2018

Հայաստանը հարուստ պատմությամբ, անսահման հյուրընկալությամբ երկիր է, որը միշտ պատրաստ է բացել իր անտեսանելի դռները՝ ցանկացողների առջեւ ու բացահայտել՝ պատմական յուրաքանչյուր անկյուն:

Խորհրդավոր ու կախարդական վայրերից մեկն էլ հանդիսանում է Խոր Վիրապը, որը գտնվում է անմիջապես բիբիլիական լեռան՝ Արարատի ոտքերի տակ:

Ամրոց-մենաստանի փոխարեն, ավելի վաղ այստեղ եղել է թագավորական բանտ: Հենց բառն ինքը՝ «Վիրապ» հայերեն նշանակում է խորը հոր, ուր նետել են դատապարտյալներին ու բանտարկյալներին:

Ըստ պատմության, Տրդատ 3-րդը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Գրիգոր Լուսավորչին տեւական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Հենց այստեղ՝ 301թ.-ին Քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն:

Այսօր, կարելի է այցելել Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ իջնել ստորգետնյա հորը, որտեղ պահվել է Գրիգոր Լուսավորիչը եւ մոտ 15 տարի այդ պայմաններում մնալուց հետո հրաշքով ողջ է մնացել:

Գրիգոր Լուսավորչի անհավանական գոյության մասին հայտնի է դառնում Տրդատի թագավորին, եւ այստեղ, ահա անհայտ մի հիվանդություն սկսում է սպառնալ թագավորի կյանքին: Սուրբը տարվում է ամրոց, ապա հայտարարում, որ բոլոր դժբախտությունները՝ հեթանոսական Աստվածներին փառաբանելուց են:  Քրիստոնեությունն ընդունելով թագավորն ապաքինվում է, ազատում է Գրիգորին եւ նրան տալիս Լուսավորիչ տիտղոսը՝ դարձնելով նրան իր խորհրդականը:



© NEWS.am STYLE