«Միսս Աշխարհ» մրցույթում Հայաստանը կներկայացնի Արենա Զեյնալյանը

23:09   8 հուլիսի, 2018

Րոպեներ առաջ Հայաստանն ընտրեց այն գեղեղցկուհուն, որը ներկայացնելու է մեր երկիրը «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթում: Իսկ այդ աղջիկը 24-ամյա Արենա Զեյնալյանն է Թեհրանից, որը հենց նոր ճանաչվեց «Միսս հայուհի 2018» մրցույթի հաղթող՝ առաջ անցնելով մյուս 19 մասնակիցներից: Արենան նաեւ արժանացավ «Միսս Համերաշխություն» տիտղոսին:

Լավագույն հնգյակում Արենայի հետ հայտնվեցին նաեւ Հռիփսիմե Սարգսյանը (5-րդ մրցանակ), Աննա Լորեցյանը (4-րդ մրցանակ), Սոնա Քերյանը (3-րդ մրցանակ), Հռիփսիմե Խաչատրյանը (Վիցե Միսս): Վերջինը նաեւ արժանացավ «Միսս Տաղանդ» կոչմանը: 

Այս տարի մրցույթն անցկացվեց 2 փուլով: Առաջին փուլը, որը կոչվում էր «Տաղանդ», կայացավ հուլիսի 5-ին: Մրցույթի հաղթող ճանաչվեց  25-ամյա Էլիզա Մուրադյանը, որը ուղեգիր ստացավ դեպի «Միսս Տիեզերք»՝ դառնալով Հայաստանի առաջին մասնակիցը հեղինակավոր մրցույթում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի ազգային գեղեցկուհու ընտրությունն անցկացվել էր «Միսս Արմենիա» խորագրի ներքո: Հաղթող էր ճանաչվել 18-ամյա Լիլի Սարգսյանը:

Լուսանկարները՝ Հայկ Տոնոյանի



© NEWS.am STYLE