Անժելա Սարգսյանի՝ լողազգեստով լուսանկարն՝ օվկիանոսի ափից

16:45   8 հուլիսի, 2018

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով բավականին երկար ժամանակ է, ինչ բնակվում է Լոս Անջելեսում, Instagram-ի իր հետեւորդներին հաճախ ցուցադրում է իր առօրյան ու դստեր հետ ժամանցը: Իր միկրոբլոգում լինելով ակտիվ սկանդալային դերասանուհին չի դադարում նաեւ սոցցանցի իր հետեւորդների հետ ուրախացնել լողազգեստով լուսանկարներով: 

Լոսանջելեսյան շոգ ամառը Անժելա Սարգսյանն անցկացնում է մեծամասամբ լողավազանում եւ տարբեր լողափերում: Այս մասին տեղեկանում ենք նրա միկրոբլոգից:

Այսօր, համարձակ կերպարներով ներկայացող դերասանուհին իր հետեւորդներին կրկին ուրախացրել է՝ ցուցադրելով իր սլացիկ մարմինը: Նա լուսանկար է հրապարակել օվկիանոսի ափից, որտեղ կրում է սեւ լողազգեստ:  Լուսանկարին կից, սակայն, դերասանուհին մեկնաբանություն չի թողել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անժելա Սարգսյանը նաեւ գայթակղիչ հոլովակ էր ներկայացրել, որը կրկին նկարահանված էր լողավազանում:

 



© NEWS.am STYLE