Թոմ Հարդին ու Շարլոտա Ռայլին սպասում են երկրորդ երեխային

17:10   8 հուլիսի, 2018

40-ամյա Թոմ Հարդին եւ 36-ամյա Շարլոտտա Ռայլին երկրորդ անգամ են ծնող դառնալու, հայտնում է Daily Mail-ը: 36-ամյա դերասանուհին ամուսնու հետ ներկայացել է Swimming With Men ֆիլմի պրեմիերային, որտեղ խաղում է Ռայլին:

Նշենք, որ Թոմ Հարդին ծանոթացել է Շարլոտտա Ռայլիի հետ 2009թ.-ին՝ «Грозовой перевал» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ըստ սցենարի, դերասանների միջեւ բուռն սիրավեպ է սկսվում, ինչից հետո էլ դերասանները սկսել են իրենց հարաբերությունները՝ իրական կյանքում:

Հիշեցնենք, որ զույգն ունի որդի, ով լույս աշխարհ է եկել 2015թ.-ի հոկտեմբերին: Բացի դրանից, Թոմ Հարդիննախկին սիրեցյալից՝ Ռեյչել Սպիդից ունի որդի՝ Լուին:

 

 

Լուսանկարները՝ REX, Shutterstock

 



© NEWS.am STYLE