«Չարությամբ առաջնորդվող մարդկանց, Աստված թող բարություն տա». Հռիփսիմե Հակոբյան

18:04   8 հուլիսի, 2018

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն  Instagram-ի իր միկրոբլոգում հետեւորդներին հաճախ է ներկայացնում  գեղեցիկ ընտանեկան լուսանկարներ, սելֆիներ, վառ դիմահարդարումներ եւ տարբեր լուքեր: Այս անգամ երիտասարդ երգչուհին տեղադրել է նոր լուսանկար, որ որտեղ դասական լուքով է եւ վառ դիմահարդարմամբ:

Այս հմայիչ լուսանկարին կից նա շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներից՝ սիրո եւ գնահատականի համար, ինչպես նաեւ անդրադարձել է չարությամբ առաջնորդվող մարդկանց՝ գրելով. «Անչափ շնորհակալ եմ սիրելիներս այսչափ մեծ սիրո եվ գնահատանքի համար: Երջանիկ եմ ու հպարտ որ ունեմ Ձեզ....Հավատացեք յուրաքանչյուրիդ ամեն խոսքն ինձ էլ ավելի թեւեր են տալիս: Իսկ չարությամբ առաջնորդվող մարդկանց թող որ Աստված բարություն տա: Սիրում եմ Ձեզ անչափ: Շաատ շուտով խոստանում եմ շաաաաատ մեծ անակնկալ Ձեզ համար»:

Նշենք, որ ավելի վաղ Հռիփսիմե Հակոբյանն իր միկրոբլոգի էջում, ինչպես նաեւ story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, ներկայացրել էր լուսանկարներ, որտեղ հանդես էր եկել առանց դիմահարդարման:

Լուսանկարներից մեկը նա մեկնաբանել էր, դրա վրա թողնելով մակագրություն: Երգչուհին գրել էր. «Առանց ֆիլտրի»:  Իսկ հրապարակմանը կից արված նշումից պարզ էր դառնում, որ լուսանկարն արված է Մեքսիկայում:



© NEWS.am STYLE