Լուսինե Թովմասյանի կարճ կիսատաբատով եւ տոպով՝ ամառային լուքը

20:11   8 հուլիսի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով: Այս անգամ գեղեցկուհին իր Instagram-ի էջում հրապարակել է նոր լուսանկար: Իր տեղադրած լուսանկարում գեղեցկուհին այս անգամ ներկայացել է ամառային հմայիչ լուքով՝ կարճ կիսատաբատով եւ տոպով: Հմայիչ լուսանկարին կից գեղեցկուհին որեւէ մեկնաբանություն չի թողել, միայն հեշթեգներում նշել է իր գտնվելու վայրը՝ «Խնձորեսկ, ճոճվող կամուրջ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գեղեցկուհին իր Instagram-ի էջում հրապարակել էր մի լուսանկար, որտեղ նա գրկել էր ամուսնուն, իսկ ամուսինը՝ Արթուրը բռնել էր Լուսինեի ոտքը: Այս զվարճալի լուսանկարին կից գեղեցկուհին գրել էր. «Սեր»:

Ի դեպ, Լուսինե Թովմասյանը հանդես էր եկել ջինսե տաբատով եւ սեւ վերնաշապիկով:

 

 



© NEWS.am STYLE