Հայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը՝ կիսամերկ աղջիկներով շրջապատված

10:06   9 հուլիսի, 2018

Այսինքն մինչ մենք երեկ ամբողջ օրը իրար վրա ջուր էինք լցնում Վարդավառին, ինչ-որ մեկը լիաթոք զվարճանում էր գեղեցիկ աղջիկների հետ։ Խոսքը միլիոնատեր Դեն Բիլզերյանի մասին է, որն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ «Պոկերի արքան» պատկերված է կիսամերկ աղջիկների հետ։

«Առաջնորդ հովատակների շրջանում»- այսպես է մակագրել լուսանկարը հայազգի միլիոնատերը (անգլերեն տարբերակով ՝ Leader of the fuckboys):

Թե որ մեղքի համար է իր բաժանորդներին նման լուսանկարներով «տանջում» Բիլզերյանը ՝ դեռ պարզ չէ, բայց հայտնի է, որ միլիոնատերը պաշտում է ժամանակ անցկացնել մեծ քանակությամբ մոդելների հետ, չնայած նա ընկերուհի ունի՝ Սոֆիա Բեվերլին, որի հետ երկարատև հարաբերությունների մեջ է։



© NEWS.am STYLE