Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» հոբելյանական՝ 15-րդ կինոփառատոնը: Այն համընկավ Վարդավառի տոնի հետ, ընդ որում՝ ոչ առաջին անգամ: Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում այս պահին ընթանում է կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Փառատոնի պատվավոր հյուրն աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին է, որը կարմիր գորգին հայտնվեց ամենավերջում: Նա լրագրողներին հայտարարեց, որ գիտի՝ Հայաստանում այսօր Վարդավառ է, եւ ջուր լցրեց ներկաների վրա:
Սակայն սրանով ջրելու արկածները չավարտվեցին.Դահլիճում, երբ ժամանակն էր հայտարարել պատվավոր հյուրի անունը, նրա հետեւից բեմից բալետի պարուհի գնաց: Ռեժիսորը հետեւեց նրան եւ բեմ բարձրացավ, որտեղից հայտարարեց.
«Այս ներկայացումը նույնքան թույն է, որքան եւ իմ ֆիլմերը: Եվ ընդհանրապես, այսօր ձեզ մոտ մեղքերի մաքրման տոն է, ջրի տոն, ուստի իրադարձության մթնոլորտին համապատասխան...»,- Դարենն ընդհատեց իր խոսքը եւ ջուր լցրեց առաջին շարքերին նստած հյուրերի, ապա նաեւ իր վրա:
NEWS.am STYLE թղթակցին հաջողվել է զրուցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Տիգրան Մանսուրյանի եւ այլ հյուրերի հետ:
Վեգա Անդրիասյան
Հայկ Հովհաննիսյան