Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը նշանվել են

11:01   9 հուլիսի, 2018

Սելենա Գոմես, դու բաց թողեցիր  քո հնարավորությունը))) Կամ գուցե քո բախտը բերել է։ Կարճ ասած՝ Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը նշանվել են, հայտնում է Daily Mail-ը։ 24-ամյա կանադացի երգիչն ու 21-ամյա մոդելը, ըստ երեւույթին շատ շուտով կամուսնանան։

Ոմն Azymanzur իր Twitter-ում հրապարակել է սիրահարների լուսանկարը, որտեղ մոդելի մատնեմատին մատանի է երեւում։

Պարբերականի աղբյուրների խոսքով՝ առաջարկությունն արվել է Բահամյան կղզիներում երեկույթի ժամանակ։

Պարից հետո Բիբերի թիկնապահները բոլոր ներկաներին խնդրել են անջատել հեռախոսները։ Երգիչը Բոլդուինին առաջարկություն է արել, որին վերջինը տվել է իր համաձայնությունը։

Երգչի հայրը՝ Ջերեմին, իր Instagram-ում հրապարակել է որդու լուսանկարը հետեւյալ մակագրությամբ․ «Այն ինչ ես զգում եմ՝ ավելին է, քան հպարտությունը։ Սպասում եմ հաջորդ գլխին»։

Ի դեպ, նշանադրությունը հաստատել է նաեւ Հեյլի հայրը՝ Սթիվեն Բոլդուինը։

Հիշեցնենք, որ երգիչն ու մոդելը հանդիպում էին 2016-ին, հետո Բիբերը որոշել է նորից անցնել Սելենա Գոմեսին, բայց նրանց մոտ դարձյալ ոչինչ չի ստացվել ու ահա․․․



© NEWS.am STYLE