Ի՞նչ եւ ինչպե՞ս չհագնել այս ամառ. Նորաձեւության բլոգերը ներկայացնում է այս ամառվա հակաթրենդային լուքերը

16:09   9 հուլիսի, 2018

Արդեն ամառ է, եւ չնայած, հուլիսյան այս տապին, փորձում ենք նորաձեւ տեսք ունենալ, բայց միշտ չէ, որ ստացվում է:  2018թ.-ի ամառվա մի շարք հակաթրենդային լուքերի մասին NEWS.am STYLE-ը զրուցել է նորաձեւության բլոգեր՝ Մարիաննա Քաբաբյանի հետ:

Պարզել ենք, որ որոշ հայտնի ապրանքանիշեր արդեն նորձեւ չեն:

-Ի՞նչն է այս ամառ համարվում հակաթրենդային:

-Կոշիկներն ու պայուսակը նույն գույնի կրելը վաղուց նորաձեւ չէ, բայց, ցավոք, շատերը մոռանում են այս մասին... Հավատացեք, կոնտրաստային գույների համադրությունը շատ ավելի հյութեղ տեսք կտա ձեր լուքին:

Gucci ապրանքանիշը գովաբանում են հիփ-հոփ աստղերը՝ նվիրելով նրան երգեր, որոնք դառնում են երիտասարդության հիմնը: Բայց, ամեն դեպքում այս ապրանքային նշանով հագուստն ու աքսեսուարները հոգնեցրել են բոլորին եւ դուրս մղվել թրենդների շարքից. առավել եւս, երբ օգտագործվում են ոչ օրիգինալ մոդելներ:

Խոսելով 2018թ.-ի ամռանը՝ ոչ նորաձեւ տաբատների մասին Մարիաննան ասաց.

-Կուլոտ-տաբատները շատ կարճ «թրենդային» կյանք ունեցան, քանի որ սազում են ոչ բոլոր կանանց ու աղջիկներին: Եկեք պահեք դրանք, քանի որ արտաքնապես դրանք իրականում հակաէսթետիկ են:

Շարունակելով մեր թեման անդրադարձանք նաեւ կոշիկներին.

-Բարձրակրունկ կոշիկները ամռան տապին ոչ միայն անհարմար են, այլեւ նորաձևությունից դուրս: Նորաձեւ է գործունյա կնոջ կերպարը, որին, որպեսզի հասցնի ամեն բան, պետք են սպորտային կոշիկներ:

Իսկ մեր զրույցի վերջում Մարիաննա Քաբաբյանը խոսելով թրենդներից եւ ոճից մեր ընթերցողներին մի կարեւոր խորհուրդ տվեց.

-Այսօր նորաձեւ է կերպար ստեղծելու շնորհքը. գրագետ կազմված կերպարը թույլ կտա խուսափել թրենդներով գերծանրաբեռնված լուքից ու ծիծաղելի տեսք ունենալուց: Այդ իսկ պատճառով խորհուրդ կտամ չմոռանալ, որ թրենդները ժամանակավոր են, իսկ ոճը՝ հավիտյան:

Այսպիսով, հույս ունենք, որ մեր այս փոքրիկ էքսկուրսն օգտակար եղավ իգական սեռի ներկայացուցիչներին եւ նրանք արդեն գիտեն, թե ինչ չպետք է կրել այս ամառ:

Լուիզա Գումրոյան

 

 



© NEWS.am STYLE