Երգչուհի Tinashe-ն հետապնդում է Քենդալ Ջենների բոյֆրենդին

15:10   9 հուլիսի, 2018

Բասկետբոլիստ Բեն Սիմոնսի ու Քենդալ Ջենների սիրային հարաբերությունները նոր ու հետաքրքիր շրջադարձ են ստանում։ Ինչպես հայտնի է, զույգն արդեն մի քանի ամիս հանդիպում է (ի դեպ, հետաքրքիր է, որ Քենդալը միաժամանակ  սիրային հարաբերություններ ունի նաեւ ուրիշների հետ, բայց ըստ երեւույթին զույգն ազատ հարաբերություններ է ընտրել)։ 

Ամեն դեպքում, TMZ-ի փոխանցմամբ՝ Բեն Սիմոնսը հավաստիացնում է, որ իր նախկին ընկերուհին՝ հայտնի երգչուհի Tinashe-ն հետապնդում է իրեն։ Երգչուհին, մարզիկի խոսքով, հայտնվում է այն նույն ակումբներում, որոնք նա հաճախում է  Քենդալի  հետ։ Ու դա սկսել է ավելի հաճախ կրկնվել, ինչը բասկետբոլիստին ստիպում է մտածել իր և Քենդալի անվտանգության մասին։

«Դա սովորական զուգադիպություն չէ։ Բենը կասկածում է  երգչուհու  ադեկվատության վրա։ Նա կարծում է, որ երգչուհին անկայուն հոգեվիճակում է, ու կարող է հիմարություններ անել։ Նա չի կարողանում ընդունել այն փաստը, որ իրենց հարաբերություններն ավարտված են, այն էլ ՝ Քենդալի պատճառով։ Բենը վստահ է, որ իր նախկին ընկերուհին հոգեկան խանգարումներ ունի։ Դրա համար էլ Բենը մտադիր է թիկնապահներ վարձել»,- հայտնում է մոտ կանգնած աղբյուրը։



© NEWS.am STYLE