Ոգելից խմիչք, վարորդական իրավունքի բացակայություն, ապօրինի զենք․Ոստիկանությունը ձերբակալել է ռեփեր Mozzy-ն

15:44   9 հուլիսի, 2018

Այս նոր ռեփերները մի տեսակ շատ ձեւամոլ են, նոր դպրոցի ռեփերների ստեղծագործություններն իրար նման են, բոլորի  դեմքին դաջվածք կան ու մռայլ դեմքի արտահայտություն, իսկ  երգերն էլ զուրկ են որեւէ իմաստից։ TMZ-ը հայտնում է, որ նման հրաշքներից մեկին՝ Mozzy անունով, ձերբակալել է Լաս Վեգասի ոստիկանությունը։

Պարզվում է, որ ռեփի աստղն անսթափ վիճակում վարել է իր  Maserati-ն, գերազանցելով արագությունը ու էլի ինչ-որ անկարգություններ անելով, մի խոսքով՝ ոստիկանությունը կանգնեցրել է նրան ու պարզել, որ ռեփերը բացի նրանից , որ ուղեղ չունի, նաեւ վարորդական իրավունք չունի։ Իրավապահներին հատկապես ուրախացրել է այն փաստը, որ ռեփերի մոտ գտել են ատրճանակ, մինչդեռ նա չունի զենք կրելու իրավունք։

Իսկ ռեփերը 2014-ին   կալանավորված է եղել թմրանյութեր ու դարձյալ ապօրինի զենք պահելու համար։ Ուշագրավ է, որ երաժշտին ազատ են արձակել 5 հազար դոլար գրավի դիմաց։



© NEWS.am STYLE