Քայլի Ջենները հեռացրել է իր շրթերի լցանյութերը

16:24   9 հուլիսի, 2018

Քայլի Ջենները հեռացրել է իր շրթերի լցանյութերը։ Այս մասին հենց ինքը՝ 20-ամյա հեռուստաաստղն է հայտնել իր Instagram-ում՝ ի ուրախություն իր 110 մլն բաժանորդների։

Քայլին հանգստյան օրերին մի քանի լուսանկար է հրապարակել ընկերուհու հետ՝ եւ երկրպագուները, եւ բաժանորդները չէին կարող չնկատել, որ Քայլիի շրթերը «նիհարել» են։ Երբ Քիմի քրոջը հարցրել են, թե ինչ է պատահել նրա  շրթերի հետ, Քայլին պարզապես պատասխանել է․

«Ես հեռացրել եմ ֆիլտրները, ու իմ շրթերի նախկին ձեւը  վերականգնվել է, ես այլեւս չեմ ուզում օգտագործել լցանյութերը»,- հայտնել է Քայլին։

Քայլիի ազնվությունն  արժանացել է նրա բաժանորդների դրական արձագանքներին։



© NEWS.am STYLE