Մանկական «Եվրատեսիլ- 2018»․ Ուկրաինան հրաժարվել է մասնակցությունից  ֆինանսների սղության պատճառով

16:50   9 հուլիսի, 2018

Մանկական «Եվրատեսիլ-2018»-ը տեղի է ունենալու Մինսկում՝ նոյեմբերի 25-ին։ 

Ու արդեն հայտնի է դարձել, որ առաջին անգամ  Ուկրաինան չի մասնակցելու մրցույթին ֆինանսների բացակայության պատճառով։ Ինչպես հայտնել է Ուկրաինայի Ազգային հանրային հեռուստառադիոընկերության կայքը՝ Ուկրաինան ստիպված է եղել հրաժարվել  մասնակցությունից հեռարձակող  կազմակերպության  ֆինանսավորման սուր պակասի պատճառով։

Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերությունը նշել է, որ որպես Եվրոպական հեռարձակման միության անդամ՝ ամեն տարի ապահովում է Ուկրաինայի մասնակցությունը մանկական «Եվրատեսիլում»։ «Սակայն այս տարի  հանրային հեռարձակողի ֆինանսավորման սուր պակասի պատճառով Ուկրաինայի ներկայացուցիչը չի կարողանա մասնակցել միջազգային երգի մրցույթին»։

Այս տարի հեռուստառադիոընկերությունը առաջին անգամ չի կարողանա իրականացնել մրցույթի շրջանակում նախատեսված բոլոր պարտադիր վճարները՝ այդ թվում ընտրական փուլերի ծախսերը։



© NEWS.am STYLE