Մարմնավաճառ Նաստյա Ռիբկան ու նրա կավատը պետք է ռուս միլիարդատիրոջը մեկ միլիոն ռուբլի վճարեն

18:11   9 հուլիսի, 2018

Մարմնավաճառ Նաստյա Ռիբակն ու նրա կավատը պետք է ռուս միլիարդատիրոջը մեկ միլիոն ռուբլի վճարեն, հայտնում է «Դնին»։ Հիշո՞ւմ եք այն պատմությունը, երբ մարմնավաճառ Նաստյան տեսագրել էր իր ժամանցը Դերիպասկայի ու ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոյի հետ։ Հետո Նաստյան Թաիլանդ էր մեկնել, որտեղ իր  սեքս գուրու Ալեքս Լեսլիի հետ բանտում էր հայտնվել սեքս դասընթացներ կազմակերպելու համար։  

Դե ուրեմն այսպես, ռուսական դատարանն ապօրինի է ճանաչել միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի մասին Նաստյա Ռիբկայի ու Ալեքս  Լեսլիի կողմից տարածված տեղեկությունները ։ Այսպիսով, ֆիգուրանտները պարտավոր են  վճարել մեկ միլիոն ռուբլի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

Դերիպասկայի փաստաբան Ալեքսեյ Մելնիկովը պատմել է, որ դատարանը մասամբ է բավարարել հայցվորի պահանջը ու մեղադրյալներից յուրաքանչյուրից գանձել է 500 հազարական ռուբլի։ Ընդ որում գործարարը խնդրել էր նրանցից յուրաքանչյուրից գանձել 1 միլիոն ռուբլի։

Մելնիկովը հավելել է, որ Ռիբկան ու Լեսլին պարտավոր են ջնջել բոլոր նյութերը։ Ավելին, դատարանը նրանց արգելել է պահել այդ նյութերը ու տարածել դրանք, հաղորդում է newizv.ru պորտալը։

Ձեռներեցը վստահեցնում էր, որ Ալեքսանդր Կիրիլովն ու Անաստասիա Վաշուկևիչը իր  լուսանկարները տարածել են՝ «օլիգարխին գայթակղելու» իրենց դասընթացները գովազդելու նպատակով։



© NEWS.am STYLE