Լուվրը Բեյոնսեի եւ Ջեյ Զիի տեսահոլովակից ոգեշնչված էքսկուրսիաներ կկազմակերպի

19:55   9 հուլիսի, 2018

Բեյոնսեն ու նրա ամուսինը՝ Ջեյ Զին, վերջերս հանդես եկան համատեղ երգով ու տեսահոլովակով, որի անվանումն է «Apeshit»: Տեսահոլովակը բազմաթիվ քննադատությունների արժանացավ, քանի որ նկարահանվել էր Ֆրանսիայի պատմամշակութային կոթողներից մեկում՝ Լուվրի թանգարանում:



Տեսահոլովակի մասին կարծիքները չափազանց ծայրահեղ են. ոմանք հիացած են, իսկ ոմանք՝ զայրացած: Այնուամենայնիվ, հայտնի դարձավ, որ Լուվրում որոշել են տեսահոլովակի մոտիվներով էքսկուրսիաներ կազմակերպել:

«Jay-Z, Beyoncé au Louvre» անվանումը կրող ծրագիրը կպատմի տեսահոլովակում երեւացող արվեստի նմուշների մասին: Էքսկուրսիայում նախատեսվում է 17 «կանգառ» իրականացնել, իսկ մեկ էքսկուրսիայի ընդհանուր տեւողությունը 30 րոպե է:



Փաստորեն, Բեյոնսեի եւ Ջեյ Զիի հիփ-հոփը ոչ միայն կոտրում է արվեստի մասին կարծրացած պատկերացումները, այլեւ, հնարավոր է, օգնում է էլ ավելի հաղորդակից լինել ոչ նյութական, մշակութային արժեքներին:






                                                                                                                      Աղբյուրը՝ gq.com
                                                                                    Լուսանկարնեը, տեսանյութը՝ YouTube



© NEWS.am STYLE