Շուշան Երիցյանը ներկայացել է կրքոտ պարով

22:15   9 հուլիսի, 2018

«Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիր, դերասանուհի Շուշան Երիցյանը վերջերս Instagram-ում հրապարակումներով ավելի է թեժացնում շոգ ամառը: Գեղեցկուհու տեսանյութերն ու լուսանկարները անտարբեր չեն թողում գրեթե ոչ ոքի:

Այս անգամ դերասանուհին իր հետեւորդներին ներկայացել է կրքոտ պարով: Շուշանը տեսանյութ է հրապարակել իր միկրոբլոգի story բաժնում, որում տեղ գտած նյութերը հասանելի են ընդամենը 24 ժամ:



Շուշանը չի մակագրել իր տեսանյութը, սակայն հատուկ նշումի միջոցով օգտատերերը հնարավորություն ունեն գնահատել նրա պարը:

Հիշեցնենք, որ վերջերս Շուշանը սպիտակ խալաթով  եւ գեղեցիկ դիմահարդարմամբ էր հանդես եկել: Նա նաեւ մեկնաբանել էր հրապարակումը: «Ոչ ոք ավելի արժանի չէ ձեր սիրուն, քան հենց դուք: Շրջապատեք ձեզ սիրո էներգիայով»,- գրել էր հայուհին:






© NEWS.am STYLE