Քիմ Քարդաշյանի 5-ամյա դուստրը հանդես է եկել որպես մոդել

22:55   9 հուլիսի, 2018

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ավագ դուստր Նորթ Ուեսթը ընդամենը հինգ տարեկան է, սակայն, մայրիկն ու տատիկը, կարծես թե, նրան պատրաստում են մոդելի կյանքին:



Իտալական հանրաճանաչ Fendi բրենը ներկայացրել է #MeandMyPeekaboo ընկերության երկրորդ մասը: Լուսանկարների ու տեսանյութերի հերոսուհիներից են եղել Քիմ Քարդաշյանը, նրա մայրիկ Քրիս Ջենները եւ փոքրիկ Նորթը:



Fendi-ի գործադիր տնօրեն Սերժ Բրունշվիգը հայտնել է. «Մենք ցանկանում էինք ցույց տալ մեզ հետ համագործակցող մարդկանց իրական կողմը, ինչպես նաեւ ընտանիքի կանանց միջեւ եղած ամուր կապը»:

«Մենք ընտրեցինք այնպիսի ընտանիք, որի անդամները կապված են իրար հետ, սակայն բավականին հակասական տեսակետներ ունեն: Դուք գիտեք, թե Fendi-ում որքան են սիրում անակնկալները»:



Հետաքրքիր է, արդյոք շարունակական կլինեն 5-ամյա Նորթ Ուեսթի քայլերը նորաձեւության ու մոդելային բիզնեսի ոլորտներում:






                                                                                                                Աղբյուրը՝ Daily Mail
                                                                                        Լուսանկարները՝ Instagram, Fendi



© NEWS.am STYLE