Ռեփեր Գուֆը Կետի Տոպուրիայի հետ անկողնային լուսանկար է հրապարակել

11:33   10 հուլիսի, 2018

Դե ինչ, գնացինք․․․ «Ա- Ստուդիո» խմբի մեներգչուհի Կետի Տոպուրիայի ու ռեփեր Գուֆի սիրային հարաբերությունների մասին վաղուց էին խոսում, սակայն զույգը պաշտոնապես ոչինչ չէր հաստատում՝ չնայած Կետին ամուսնուց էր բաժանվել Թաիլանդում նրա ու երաժտի համատեղ ժամանցի մասին սկանդալային նորություններից հետո, իսկ 38-ամյա ռեփերն էլ իր ընկերուհուն էր լքել։ Կետիի ամուսինը՝ Լեւ Կեխմանը, առաջինն էր ապահարզան պահանջել։ Դուստրը՝ Օլիվիան, մնացել է մոր հետ, բայց հայրը կանոնավոր կերպով ԱՄՆ-ից ժամանում է դստերն այցելելու։

31-ամյա հանրահայտ երգչուհին օրերս ժամանակ էր անցկացնում ռեփերի հետ, իսկ նրանց համատեղ լուսանկարը, ընդ որում ՝ անկողնային, իր Instagram-ում հրապարակել էր Գուֆը։

«Ամեն ինչ բարդ է»,- մակագրել էր լուսանկարը երաժիշտը։



© NEWS.am STYLE