Քիմ Քարդաշյանի՝ աշխատանքից հեռացված ոճաբանը որոշել է հաշտվել Քարդաշյան- Ջեններ գերդաստանի հետ

11:10   10 հուլիսի, 2018

Քիմ Քարդաշյանի աշխատանքից հեռացված ոճաբանը դեռ վերջերս սպառնացել էր Քարդաշյան – Ջեններ գերդաստանին այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Քիմ Քարդաշյանը աշխատանքից հեռացրել է Ջոյս Բոնելլիին՝ գերդաստանի հավատարիմ ոճաբանին, ով  աշխատել էր քույրերի հետ դեռ մինչեւ նրանց հայտնի դառնալը։

Ինչպես հայտնում է US Weekly-ն՝ Քարդաշյան քույրերն արդեն մի քանի ամիս չեն շփվում ու չեն աշխատում Ջոյսի հետ, իսկ թե ինչն է դարձել թշնամանքի պատճառը, անհայտ է։ Բոնելլին՝ ի պատասխան, վերջերս Instagram-ում սելֆի է հրապարակել, որտեղ նա պատկերված է խալաթով, իսկ մեջքին էլ գրություն է ՝ «Մի կապվեք ինձ հետ, թե չէ ես ձեզ ցույց կտամ» (F*** with me I dare you արտահայտության մեղմ թարգմանությունը):

Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ Ջոյսը որոշել է գործարկել իր սեփական կոսմետիկ հավաքածուն, ու հնարավոր է՝ Քարդաշյանների գերդաստանը հենց դրա համար է բարկացած նրա վրա, քանի որ Ջոյսը գիտի Քիմ Քարդաշյանի ու Քայլի Ջենների կոսմետիկ հավաքածուի բոլոր գաղտնիքները։

Սակայն, խնդիրն ակնհայտ է, քանի որ քույրերն ու նույնիսկ նրանց ընկերուհիները հրաժարվել են Ջոյսի էջի բաժանորդագրությունից Instagram-ում։

Մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ գերդաստանը դադարել է աշխատել նրա հետ, քանի որ Քարդաշյան քույրերին չեն գոհացնում Ջոյսի պրոֆեսիոնալ հմտությունները։

Քիմ Քարդաշյանի՝ աշխատանքից հեռացված ոճաբան որոշել է հաշտվել Քարդաշյան-Ջեններ գերդաստանի հետ ։ Բոնելլին իր Instagram-ում հրապարակել է Քորթնիի դստեր՝ Պենելոպայի լուսանկարը, որը հանգստյան օրերին վեց տարեկան  էր դարձել ։

«Շնորհավոր ծնունդդ, իմ հիասքանչ Պենելոպա, իմ թոռնուհի Պենելոպան այսօր վեց տարեկան է դարձել։ Դու այս աշխարհ այնքան ուրախություն ու սեր ես բերել ու ես սիրում եմ քեզ հետ անցկացրած ժամանակի յուրաքանչյուր վայրկյանը», - գրել է կինը ։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX, Shutterstock



© NEWS.am STYLE