Կենդանակերպի ո՞ր նշանները կարող են ալկոհոլ օգտագործել

21:04   11 հուլիսի, 2018

Կշեռք

Թեև վախենում են խմել, սակայն շատ սիրում են այս գործը։ Չէ՞ որ միայն հարբած վիճակում են կորցնում ամեն բան կշռադատելու իրենց ունակությունը՝ վերջապես շրջապատի հետ ներդաշնակություն ձեռք բերելով։ Լուսավոր իդեալի անընդմեջ որոնումները ժամանակավոր դադարեցվում են, քանի որ իրենք այն վիճակում են, երբ գոյություն չունեն հիմար տղամարդիկ և տգեղ կանայք։ Բոլորն այնքան սպիտակ և փափուկ են․․․Եվ ինչպե՞ս կարելի էր չտեսնել և չընկալել Տիեզերքի էսթետիկան․․․Սակայն առավոտյան  Կշեռքները ամոթից այրվելու են՝ հիշելով, թե որքան են խմել նախորդ օրը։ Բայց դա առավոտյան։

Կարիճ

Խմում է այնքան, մինչև խիզախանա, իսկ հետո կտրուկ դադարում է՝ լցնելով արդեն շրջապատի մարդկանց և շշնջալով, որ թեթև ձեռք ունի։ Սուտ է։ Ամենևին էլ թեթև չէ․ սա մի տեսակ չար կատակ է, երբ նա ծաղրում է հատակից բարձրանալու փորձեր կատարող հարբած իր զոհին։ Եթե Ձեր գլխում հղացել Կարիճին խմեցնելու և ինչ-որ տեղեկատվություն ստանալու, կամ անկողին տանելու պայծառ մի նախագիծ, ապա մոռացեք դա։ Խմել Կարիճի հետ կարող են միայն YouTube-ում աստղ դառնալ ցանկացողները։ 

Աղեղնավոր

Հարբեցող։ Չխմող։ Անհաջողակ։ Երջանիկ։ Դե արի ու գլուխ հանի, թե ինչպես պետք է խմես նրա հետ։ Կամ լյարդդ շարքից դուրս կգա, կամ ձանձրույթից կխելագարվեք՝ լսելով նրա դասախոսությունը ալկոհոլային խմիչքների բացասական ազդեցության մասին։ Ցանկացած դեպքում, հայտնվելով Աղեղնավորի հետ մեկ սեղանի շուրջ, հետևեք նրա հրահանգներին։ Վիճելը նրա հետ անիմաստ է. ավելի լավ է նա սպանի Ձեզ, քան վիրավորվի։


Աղբյուրը՝ besmile.club



© NEWS.am STYLE