Ժաննա Բուտուլյանի նոր, նուրբ կերպարը

00:55   10 հուլիսի, 2018

Սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Ժաննա Բուտուլյանն  Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Լուսանկարում նրա ձեռքին վրձին է, իսկ դերասանուհին ճերմակ վերնաշապիկով ու վեր հավաքված վարսերով է:

Այս եթերային լուսանկարը Ժաննան մեկնաբանել է՝ հրապարակմանը կից ռուսերեն լեզվով գրելով. «Նկարչությունը կյանքով թող շնչի, միտքն եմ փնտրում պոետի...»:



Ի դեպ, այս տողերը պատկանում են գերմանացի պոետ ու փիլիսոփա Շիլլերին:

Ավելի վաղ դերասանուհին  Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում նա կանգնած էր մեջքով, իսկ նրա հագին կար սեւ, մեջքը բաց հագուստ:

Իսկ այս հմայիչ լուսանկարին կից Ժաննա Բուտուլյանը կրկին ռուսերեն լեզվով մեկնաբանություն էր թողել: Նա գրել էր. «Այլեւս չեմ ուզում խմել ու պարել, եւ անիմաստ կյանքս վատնել»:



© NEWS.am STYLE