Տղամարդը հայ փաստաբան է վարձել ու դատի տվել Ջոնի Դեպին

12:39   10 հուլիսի, 2018

Ջոննի Դեպին դատի են տվել «Ստի քաղաքը» ֆիլմի նկարահանման թիմի անդամին ծեծելու համար, հայտնում է EOnline-ը։ Ընդ որում, դեպքը տեղի է ունեցել անցած տարվա ապրիլին, «Ստի քաղաք» ֆիլմի (այդ ֆիլմը պատմում է Tupac-ի սպանության մասին) նկարահանման խմբի անդամ` Գրեգ Բրուքսը դերասանին մեղադրել է հարձակման մեջ ու դատի է տվել նրան։

Նա ասել է՝ իբրեւ հայտնի դերասանը երկու անգամ հարվածել է իր կրծքավանդակին, ինչի հետեւանքով Բրուքսը ֆիզիկապես ու բարոյապես տուժել է։

55-ամյա Դեպի ներկայացուցիչները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել տղամարդու հայտարարությունը։

Հայտնում են, որ Դեպի նման վարքագծի պատճառն այն էր, որ Գրեգգն իրեն քննադատական արտահայտություններ էր թույլ տվել այն տեսարանի վերաբերյալ, որտեղ նկարահանվել են դերասանի ընկերները։ Նա հավաստիացնում է, որ Ջոննիի գործողությունները, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ էր գտնվում, միտումնավոր էին։

«Դեպն ինձ վրա բղավում էր․ «Ես քեզ 100 հազար դոլար կվճարեմ, եթե դու ինձ  պատասխան հարված հասցնես», - պատմել է Գրեգը, որը հայ փաստաբան  է վարձել, որպեսզի դատի տա դերասանին։

Բրուքսը հավաստիացնում է, որ այն բանից հետո, երբ նա հրաժարվել է ստորագրել դատական հայցից հրաժարվելու մասին փաստաթուղթը, նրան հեռացրել են աշխատանքից։

«Իմ հաճախորդն ուզում է, որ Դեպը պատասխանատվության ենթարկվի նկարահանման հարթակում իր վարքագծի համար, որպեսզի ապագայում մյուսներն էլ նման իրավիճակում չհայտնվեն», - ասում է Բրուքսի փաստաբան՝ Արբելլա Ազիզյանը։

Լուսանկարները՝ Wenn, Getty



© NEWS.am STYLE