Մեկ միլիարդ լսում մեկ շաբաթում․ Դրեյքի նոր ալբոմը համաշխարհային ռեկորդ է սահմանել

13:37   10 հուլիսի, 2018

Քանյե Ուեսթը հիստերիայի մեջ է, նա լացում է, Քիմ Քարդաշյանին գրկած, Ջեյ Զին ու Բեյոնսեն իրենց եղունգներն են կրծում։ Ու այդ ամենի պատճառն այն է, ընկերներ, որ նրանց շախ ու մատ է արել Դրեյքի Scorpion նոր ալբոմը։ Ու ո՞վ է հիմա հիշում, որ Քանյե Ուեսթի ու Բեյոնսեի նման մրցակիցները մեկ ամիս առաջ իրենց ալբոմներն էին թողարկել։

Սա շոու բիզնես է, ինչ արած։

Դրեյքի նոր՝ Scorpion ալբոմը թողարկումից հետո մեկ շաբաթում տարբեր սթրիմինգային ծառայություններում լսվել է ռեկորդային՝ մեկ միլիարդ անգամ։ Variety-ն գրում է, որ սա ԱՄՆ-ում առաջին երաժշտական թողարկումն է, որին հաջողվել է այսքան արագ նման ցուցանիշ գրանցել։ Լսումների գլոբալ ռեկորդ Դրեյքն ավելի արագ է սահմանել՝ չորս օրում։

Նաեւ Scorpion-ն արդեն ութերորդ անգամ առաջին տեղն է զբաղեցնում Billboard ամսագրի թոփ-20-ում։

Scorpion ալբոմում ընդամենը 25 երգ կա, այդ թվում Մայքլ Ջեքսոնի՝ մինչ այդ չհրապարակված ստեղծագործությունները, նաեւ կա մի երգ, որտեղ Դրեյքը խոստովանում է, որ ինքը երեխա ունի, որի մայրը ֆրանսիացի պոռնոդերասանուհի Սոֆի Բրուսոն է։

 



© NEWS.am STYLE