15:05 10 հուլիսի, 2018Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի էջի հետեւորդներին ուրախացնում է կամ ջերմ ընտանեկան լուսանկարներով կամ էլ զվարճալի մեկնաբանություններով ու գրառումներով: Մի խոսքով՝ դերասանը գտնում է ձեւը, թե ինչպես ժպիտով լցնել իր երկրպագուների առօրյան:
Այսօր Սարգիս Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած ամառային լուսանկարին կից դերասանը խոսել է կյանքի հանդեպ սիրո մասին: Նա գրել է. «Էս կյանքը սիրելա պետք, որ կյանքն էլ քեզ սիրի..»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանը զվարճալի տեսանյութ էր հրապարակել: Իր տեղադրած հումորային տեսանյութում Սարգիսը վաղ առավոտյան ցատկում էր սառը ջրով լի լողավազան:
Այս զվարճալի տեսանյութին կից Սարգիս Գրիգորյանը թողել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Կատուն դեմ էր, իսկ ես կողմ...բարեւ 2018 թվականի ամառ»: