Ջորջ Քլունին Իտալիայում փոքր վթարի մեջ է ընկել

15:46   10 հուլիսի, 2018

Ջորջ ու Ամալ Քլունիները հիմա Սարդինիայում են գտնվում, որտեղ Քլունին նկարահանվում է Catch 22 հեռուստասերիալում (Ջորջ Քլունին ամերիկացի գրող Ջոզեֆ Հելլերի «Խաբեություն -22» վեպի մոտիվներով վեց սերիայանոց նախագծի եւ՛  ռեժիսորն է,եւ՛ դերակատարը)։ Այս սերիալը պատմում է ԱՄՆ ՌՕՈՒ օդաչուների կյանքի մասին, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իտալիայում են ծառայել։

La Nuova Sardegna պարբերականը գրում է, որ Ջորջ Քլունին նկարահանման հարթակի ճանապարհին վթարի է ենթարկվել իր սկուտերով։

Ճանապարհին նա բախվել է Mercedes  մակնիշի ավտոմեքենայի։

Քլունին հոսպիտալացվել է Օլբիա քաղաքի հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք։ Համակարգչային տոմոգրաֆիայից հետո նրա մոտ կոնքի տրավմա ու ոտքի ու ձեռքի վնասվածքներ են հայտնաբերել։ Ընդհանուր առմամբ նրա վիճակը բժիշկներին չի անհանգստացնում։

Միջադեպից քիչ անց հոսպիտալ է ժամանել Քլունիի կինը՝ Ամալը, որը նրան հիվանդանոցից տուն է տարել մեքենայով։

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE