Հայտնի ռեփերին թույլ չեն տվել Կանադա մտնել կոկաինի պատճառով

16:21   10 հուլիսի, 2018

Օրենքի հետ ռեփերների հերթական խնդիրները՝ այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել  G-Eazy-ն, ում թույլ չեն տվել Կանադա մտնել։ TMZ –ը գրում է, որ 29-ամյա երգիչը պետք է Cowboys Music փառատոնի հեդլայները դառնար Կալգարիում, սակայն մաքսատան որոշումը խափանել է նրա ծրագրերը։

«Cowboys-ը ցավոք հայտնում է, որ G-Eazy-ն ելույթ չի ունենալու այնպիսի պատճառներով, որոնք մենք հայտնել չենք կարող, փողը վերադարձվելու է մեր առցանց հարթակի միջոցով, որի միջոցով այն գնվել էր»,- տեղեկացրել են կազմակերպիչները շոուի հյուրերին։

Ռեփերին երկրի մուտքն արգելելու պատճառները չեն հայտնում, սակայն մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, որ այդ ամենի պատճառը Շվեդիայում թմրադեղերի հետ կապված սկանդալն է, որին մասնակցություն է ունեցել G-Eazy-ն։

Ռեփերը, որի իսկական անունը Ջերալդ Էրլ Գիլլիամ է, կալանավորվել էր Ստոկհոլմում մայիսի 3-ին՝ թիկնապահների հետ վիճաբանությունից հետո։ Նրա մոտ գտել էին  5 գրամ կոկաին, որը փաթաթված էր 100 դոլարանոց թղթադրամի մեջ, որի վրա ոստիկանները թմրանյութի հետքեր էին հայտնաբերել։



© NEWS.am STYLE