Ռիհաննային «բռնացրել են» նախկին բոյֆրենդ` սաուդցի միլիարդատիրոջ հետ վիճելիս

16:52   10 հուլիսի, 2018

Ռիհաննային տեսել են նախկին բոյֆրենդի՝ սաուդցի միլիարդատեր Հասան Ջամիլի հետ վիճելիս։ Նախկին սիրեցյալներին տեսել են Մեքսիկայի լողափերից մեկում։

Ու դատելով լուսանկարներից, որոնց հեղինակները տեղի պապարացիներն էին, երեւում է, որ Ռիրին հերթական անգամ վիճում է իր նախկին բոյֆրենդի հետ, որի ընտանիքը համարվում է 100 ամենահարուստ արաբական ընտանիքների վարկանիշում, ըստ Forbes ամսագրի։

Ու ըստ երեւույթին, Ռիրին շատ բարկացած էր իր նախկին սիրեցյալի վրա, քանի որ իրար հետեւից ծխում էր։  

Հունիսի սկզբին բազմիցս հայտնել էին, որ երգչուհին լքել է իր 29-ամյա սիրեցյալին, որի ընտանիքի ունեցվածքը անցնում է 2 միլիարդից:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty, Backgrid



© NEWS.am STYLE