Ջենիֆեր Լոպեսը պարծեցել է իր կազմվածքով

17:15   10 հուլիսի, 2018

Ջենիֆեր Լոպեսը պարծեցել է իր կազմածքով։ 48-ամյա հանրահայտ երգչուհուն նկատել են ֆիթնես սրահի մոտ։ Դե, ո՞վ կասի, որ նա 48 տարեկան է։

Ջեյ Լոն մարզանքի ժամանակ նույնիսկ մաքուր օդի է դուրս եկել՝ իր բոյֆրենդ, նախկին բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ,  որտեղ էլ նրան, ի դեպ, նկատել էին պապարացիները։

Հիշեցնենք, որ Ջեյ Լոն վերջերս ներկայացրեց  Dinero երգի տեսահոլովակը ՝ DJ Khaled-ի ու  Cardi B-ի հետ միասին։ Տեսահոլովակում 48-ամյա երգչուհին հարյուդոլարանոց թղթադրամներից պատրաստված անսամբլով էր (խուճապի մի մատնվեք, բնականաբար, այդ թղթադրամներն իսկական չէին)։ Եւ այդ նույն ուլտրասեքսուալ անսամբլով Ջեյ Լոն ներկայացել է նաև Ջիմմի Քիմմելի Jimmy Kimmel Live շոուին։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE