Մերիլին Մենսոնը երկրպագուին ստիպել է բեմի վրա հանել հագուստը

17:41   10 հուլիսի, 2018

Մերիլին Մենսոնն  ամբողջ աշխարհին հայտնի է իր արտասովոր պահվածքով: Ռոք երաժիշտն  այս անգամ եկել էր մասնակցելու իսպանական Download Festival փառատոնին, երբ նրա խմբի ելույթի ժամանակ բեմ են բարձրացել երկրպագուները, ովքեր ցանկանում էին լուսանկարվել նրա հետ, գրում է NME-ն։

Երկրպագուներից մեկը բեմ էր դուրս եկել շապիկով, որի վրա պատկերված էր Avenged Sevenfold խմբի լոգոն։

Մերիլին Մենսոնը մի քանի անգամ խնդրել է հանել այդ շապիկը։

«Սա իմ խումբը չէ։ Սա այլ խումբ է։ Կարող ես այս դրոշը հագնել շապիկի փոխարեն»,- առաջարկել է նա պատանուն, որը միանգամից հանել է շապիկը։



© NEWS.am STYLE