Քլոե Քարդաշյանին «բռնացրել են» Թրիստան Թոմփսոնի հետ Մալիբուում

18:15   10 հուլիսի, 2018

Քլոե Քարդաշյանը ու Թրիստան Թոմփսոնը ապրիլին դուստր են ունեցել, որին անվանել են Թրու։  Չնայած դստեր լույս աշխարհ գալուն նախորդել էր մեծ սկանդալ՝ բասկետբոլիստը մեկ շաբաթվա ընթացքում երեք տարբեր աղջիկների հետ դավաճանել էր հեռուստաաստղին։

Բայց ըստ երեւույթին ամեն ինչ արդեն անցյալում է, ու Քլոեն ներել է մարզիկին։ Քլոե Քարդաշյանին «բռնացրել են» Թրիստան Թոմփսոնի հետ Մալիբուում։

Պապարացիները զույգին նկատել են Nobu ռեստորանից դուրս գալու պահին։ Աստղերին ընկերակցում էին ԼեԲրոն Ջեյմսն ու նրա կինը՝ Սավաննան։

Ի դեպ ինչը կարող է  ցանկացած ապրանքանիշի համար ավելի տպավորիչ լինել, քան այն հանգամանքը, որ այն գովազդում են Քիմ Քարդաշյանի ու նրա քույրերի՝ Քորթնիի ու Քլոեի նման աստղերը։ Ու բնականաբար, նրանք չեն գովազդի նորաձեւության տների արտադրանքը, երբ կա  Քանյե Ուեսթը՝ իր սեփական արտադրանքով։ Ու եթե, հայտնի նորաձեւության տների անսամբլները գտնվում են  բուտիկների դարակների վրա, ապա Քանյեի արտադրանքը պարզապես չի հասնում վաճառասեղաններին,  այն սպառվում է հաշվված ժամերում։

Աղբյուրը`Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid, GoffPhotos



© NEWS.am STYLE