«Շոգից փախԱԱԾները». Անդրանիկ Հարությունյանի նոր, հումորային գրառումը

19:15   10 հուլիսի, 2018

Երկրում տիրող ցանկացած իրադրություն կամ որեւէ նոր իրողություն հումորային երանգներ է ստանում, երբ դրան անդրադարձ է կատարում դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը (Անդոն):

Վերջերս նա աչքի է ընկնում, հատկապես, ԱԱԾ գործողությունների մասին հրապարակումներով, որոնք նա համեմում է իրեն հատուկ «համ» ու «հոտով»:

Այս անգամ դերասանը իր  Instagram-ի story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ,  հրապարակել է մի լուսանկար, որում , ըստ երեւույթին, պատկերված է Սեւանում:



Անդոն նաեւ մակագրել է լուսանկարը՝ հրապարակման վրա գրելով. «Շոգից փախԱԱԾները»:  Այսպես հումորիստը մեկ հումորային անդրադարձով միանգամից խոսել է հանրության շրջանում բավականին արդիական երկու թեմայի մասին՝ ամառային տապի ու ԱԱԾ գործողությունների:

Ավելի վաղ հումորիստը
սիթքոմների ոճին հատուկ թափառականի կերպարով էր հանդես եկել իր  Instagramմիկրոբլոգում: Հումորիստը մեկնաբանել էր իր հրապարակումը՝ դրան կից գրելով. «ԱԱԾ-Ի՝ մեր տները այցելությունից 1 շաբաթ անց, կամ վերնագրեք ինքներդ»:



© NEWS.am STYLE