Գոհար Ավետիսյանը ներկայացել է Սոֆի Լորենի ոճով

19:55   10 հուլիսի, 2018

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram-ում հաճախ է ներկայացնում իր առօրյան, ցույց տալիս իր փոխակերպումները, համարձակ ու գեղեցիկ կերպարները:

Այս անգամ 25-ամյա հայուհին իր միկրոբլոգում հրապարակել է մի լուսանկար, որում նա նուրբ դիմահարդարմամբ է ու յուրահատուկ սանրվածքով: Օգատերերից շատերը հայուհուն համեմատել են Սոֆի Լորենի հետ: Եղել են նաեւ այնպիսիք, ովքեր կարծիք են հայտնել, թե նա լուսանկարում ավելի շատ դերասանուհի Մոնիկա Բելուչիին է նման:



Իսկ ինքը՝ Գոհարը, մեկնաբանել է լուսանկարը՝ չնույնացնելով իր ոճը դերասանուհիներից որեւէ մեկի կերպարին: Դիմահարդարը գրել է. «Երբ քո ընկերը աշխարհի լավագույն լուսանկարիչն է»:

Մոսկվայաբնակ հայ դիմահարդարը ավելի վաղ ներկայացել էր բավականին համարձակ կերպարով: Նա իր Instagram-ի հետեւորդներին story բաժնում ներկայացրել էր կարճ տեսանյութեր՝  զարմացնելով իր օգտատերերին բավականին համարձակ դիմահարդարմամբ, որի հիմնական մասը կապույտ շրթներկն էր:



© NEWS.am STYLE