Մկրտիչ Արզումանյանը «բողոքում է» շոգից (ֆոտո)

20:23   10 հուլիսի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկոն) իր հումորային լուսանկարներով, հրապարակումներով ու դրանց համապատասխան գրառումներով ժպիտով է լցնում իր Instagram-յան հետեւորդների օրը:

Վերջին ժամանակահատվածում նա անդրադառնում է նաեւ երեւանյան տապին ու «բողոքում» է դրանից: Այս անգամ հումորիստը իր միկրոբլոգում կիսվել է հետեւորդների հետ մի լուսանկարով, որի մեկնաբանությունը, կարծես, «օգտատերերի սրտից» է: Մկոն գրել է. «Էդ անտեր կանդիցաների պուլտը չեք տեսե՞լ, մեռանք»:



Ավելի վաղ դերասանը բավականին զվարճալի կերպարով էր ներկայացել
Մկոն մեկնաբանել էր իր հրապարակումը՝ լուսանկարին կից գրելով. «Սատկեմ օկօլօ տեբյա…»:



© NEWS.am STYLE