«Գահերի խաղը» սերիալի պրիկվելի նկարահանումները կսկսվեն այս աշնանը

20:56   10 հուլիսի, 2018

«Գահերի խաղը» սերիալի երկրպագուներին հաճելի անակնկալ է սպասվում. այս հոկտեմբերին Հյուսիսային Իռլանդիայում կսկսվեն «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի մոտիվներով պրիվելի նկարահանումները: 



Պրիկվելի իրադարձությունները կծավալվեն սերիալի դեպքերից հազար տարի առաջ, իսկ դերասանական կազմը ամբողջովին կթարմացվի:

Պրիկվելի վրա կաշխատեն պրոդյուսեր-սցենարիստ Բրայան Կոգմանը ու Ջորջ Մարտինը:



Թե երբ էկրան կբարձրանա նոր կինոարտադրանքը, դեռ հայտնի չէ: Սակայն, հավանական է,  որ այն կներկայացվի երկրպագուների դատին սերիալի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Հիշեցնենք, որ «Գահերի խաղի» վերջին՝ ամփոփիչ եթերաշրջանը կհանձնվի երկրպագուների դատին 2019 թվականին: Նոր եթերաշրջանը կներառի ընդամենը 6 սերիա, սակայն սերիաները սովորականից ավելի երկար կտեւեն: 









                                                                                                                 Աղբյուրը՝ Ign
                                                                                                  Լուսանկարները՝ Imdb



© NEWS.am STYLE