21:55 10 հուլիսի, 2018Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում երեւում է նրա նուրբ, սլացիկ կազմվածքը: 
Լուսանկարում Սոֆյան նուրբ ու եթերային զգեստով է հանդես եկել: Նա նաեւ մեկնաբանել է իր լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Ինչ էլ որ ձեզ հետ պատահի, սրտին մոտ մի ընդունեք դա: Շատ քիչ բան է կյանքում երկար մնում կարեւոր»:
Սոֆյան նաեւ հրապարակման մեջ նշել է, որ տողերը պատկանում են գրող Էրիխ Մարիա Ռեմարկի գրչին:
Ավելի վաղ դերասանուհին Instagram-ում լուսանկարներ էր տեղադրել, որոնցում ներկայացել էր նոր սանրվածքով: