ՀՈւԼԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   12 հուլիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր դուք նոր հետաքրքրություն կգտնեք: Այն ամբողջովին կխլի ձեր ժամանակը` ստիպելով մոռնալ սիրելիին: Այդպես չի կարելի. հիշեցրեք նրան, թե որքան եք իրեն սիրում:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին չի հավատա ձեր ասածներին ու զգացմունքներին: Փորձեք նրան համոզել, որ ոչ մի ենթատեքստ էլ չկա ձեր գործողությունների մեջ եւ որ ամեն ինչ հենված է անկեղծության վրա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի հետ խոսեք որեւէ բարձր եւ խորը բանի մասին: Խոսքը չի վերաբերում Էյֆելյան աշտարակին: Նրա հետ լուրջ թեմաներից խոսեք: Մի խոսքով` փիլիսոփայեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք կբացահայտեք, որ ձեր սիրելին իրականում շատ ավելի հետաքրքիր անձնավորություն է, քան ձեզ կարող էր թվալ: Դուք նրանից կարող եք տանալ այն հարցերի պատասխանները, որոնց մասին վաղուց էիք խորհում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեզ ինչ-որ բան կխանգարի, ինչի պատճառով կմոռանաք սիրելիին կամ կուշանաք նրա հետ հանդիպումից: Հետեւանքների մասին ավելորդ է խոսելը: Մի՞գուցե զարթուցիչ օգտագործեք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին ամաչելով ձեզ կհայտնի, որ երբեւէ ստել է ձեզ: Եթե նա իր մեջ այդքան համարձակություն է գտել խոստովանելու իր սուտը, ուրեմն տխրելու կարիք չկա. Ձեզ մոտ ամեն ինչ դեռ առջեւում է:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր անձնական խորհուրդների համար ավելի լավ է դիմեք ընկերերին եւ մտերիմներին. Նրանք կօգնեն կողմնորոշվելու, թե ինչպես լուծել սիրելիի հետ խնդիրները: Սակայն մի մոռացեք, որ վերջնական որոշումը պետք է կախված լինի ձեզանից:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ գնալ գնումների: Դա էլ ավելի կնպաստի ձեր մտերմացմանը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր շատ կվիճեք ձեր սիրելիի հետ: Աստղերը հուշում են ձեզ փորձել խաղաղ լուծել ձեր խնդիրները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կարող է չարություն եւ նյարդայնություն հաղորդել ձեզ՝ անկախ նրանից, թե ինչ կանի կամ կասի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ֆինանսական մեծ հաջողությունների օր է ձեզ համար: Կարող եք հանգիստ ռիսկի դիմել:      

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա ինչ-որ բանով զարմացնել ձեզ եւ դա նրա մոտ կստացվի, սակայն միայն այն դեպքում, եթե դուք անկեղծորեն ցույց տաք ձեր զգացմունքները:

 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE