Քիմ Քարդաշյանի սիրառատ լուսանկարը իր մայրիկի հետ

23:17   10 հուլիսի, 2018

Քարդաշյանների ընտանիքում թեեւ հազվադեպ չեն տարաձայնությունները, սակայն ընտանիքի կանայք բավականին համախմբված են ու կապված են միմյանց հետ: Դա երեւում է ինչպես ռեալիթի շոուից, այնպես էլ նրանց Instagram-յան հրապարակումներց:

Այս անգամ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որում գլուխը իր մայրիկի՝ Քրիս Ջենների ծնկներին դրած հանգստանում է:



Այս ջերմ լուսանկարը շատ է սիրվել օգտատերերի կողմից. շատերը իրենց հիացմունքն են հայտնել մեկնաբանություններում:

Ավելի վաղ 37-ամյա հայուհին իր Instagram-ում հրապարակել էր լուսանկար, որում պատկերված էր իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի հավաքածուի անսամբլով։ «Yeezy Life»,- մակագրել էր լուսանկարը Քիմը։



© NEWS.am STYLE