Լյուկ Բեսսոնին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

11:33   11 հուլիսի, 2018

Լյուկ Բեսսոնին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, գրում է AFP-ն:

Ուշագրավ է, որ մայիսի վերջին 27-ամյա դերասանուհի Սենդ Վան Ռոյը մեղադրել է ֆրանսիացի ռեժիսորին բռնաբարության մեջ (նրա խոսքով՝ մեկ բաժակ թեյից հետո ինքը կորցրել է գիտակցությունը, իսկ երբ արթնացել է, հասկացել է, որ ռեժիսորը բռնաբարել է իրեն, իսկ Բեսսոնն այդ ժամանակ հերքել է մեղադրանքները), այնպես որ հիմա սա արդեն Լյուկի հասցեին երկրորդ մեղադրանքն է։

Իսկ հիմա ռեժիսորի 49-ամյա օգնականուհին հայտնել է, որ Բեսսոնը ամեն անգամ ոտնձգություններ էր անում իր հանդեպ, երբ նրանք միասին վերելակում էին հայտնվում։ Բացի դրանից, Բեսոնն իբրև օգնականուհուց «սեռական ծառայություններ» է պահանջել է։  

 



© NEWS.am STYLE