Համացանցում հրապարակվել է Ջորջ Քլունիի վթարի տեսանյութը

10:06   11 հուլիսի, 2018

Ինչպես հայտնի է, Ջորջ ու Ամալ Քլունիները հիմա Սարդինիայում են գտնվում, որտեղ Քլունին նկարահանվում է Catch 22 հեռուստասերիալում (Ջորջ Քլունին ամերիկացի գրող Ջոզեֆ Հելլերի «Խաբեություն -22» վեպի մոտիվներով վեց սերիայանոց նախագծի եւ՛  ռեժիսորն է,եւ՛ դերակատարը)։ Այս սերիալը պատմում է ԱՄՆ ՌՕՈՒ օդաչուների կյանքի մասին, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իտալիայում են ծառայել։

Երեկ Ջորջ Քլունին նկարահանման հարթակի ճանապարհին վթարի է ենթարկվել իր սկուտերով։

Ճանապարհին նա բախվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի:

Դերասանին հիվանդանոց էին տեսափոխել ձեռքերի, ոտքերի ու ազդրի թեթև վնասվածքներով։ Դերասանին հիվանդանոցից տուն է տարել կինը՝ Ամալ Քլունին։  Իսկ համացանցում հրապարակվել է բուն վթարի տեսագրությունը։ Անկեղծ ասած՝ դիտելուց հետո հասկանում ես, որ Ջորջ Քլունին հաջողակ աստղի տակ է ծնվել։

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE