Ֆրենկ Սինատրայի շքեղ առանձնատունը վարձակալության է տրվում ամսական հարյուր հազար դոլարով

12:31   11 հուլիսի, 2018

Հիմա, հենց կարդանք այս նորությունը մեր շոգ Երեւանում, մենք միանգամից բարձերի տակերից կհանենք հարյուր հազար դոլարն ու կշտապենք Մալիբու, չնայած ով գիտի, գուցե նախկին կամ գործող իշախանավորներից որեւէ մեկը հետաքրքրվի այս նորությամբ ու վարձակալի Ֆրենկ Սինատրայի առանձնատունը։

Daily Mail-ը հայտնում է, որ երգչի նախկին առանձնատունը վարձով է տրվում հարյուր հազար դոլարով։

Գործակալությունը, որը վարձակալության մասին հայտարարություն է տվել, հույս ունի, որ շատ արագ կգտնվեն նաեւ տունը առհասարակ գնել ցանկացողները։

Ըստ երեւույթին,  երգչի հավատարիմ երկրպագուների հետ են հույսեր կապում։

Հանգուցյալ Ֆրենկն ու նրա կինը՝ Բարբարան անշարժ գույքը ձեռք էին բերել 1990-ին՝ երեք միլիոն դոլարով։ Բայց եթե ավելի ճշգրիտ լինենք, ապա զույգն ամբողջությամբ քանդել է տունը, որը այնտեղ էր գտնվում ու նոր առանձնատուն է կառուցել, որտեղ կա մեծ հյուրասրահ, յոթ ննջարան, ինը լոգարան, հսկայական խոհանոց, լողավազան ու դեպի օվկիանոս բացվող ցնցող տեսարան։



© NEWS.am STYLE