Ավարտվել են «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանի նկարահանումները

13:51   11 հուլիսի, 2018

Անհամբեր սպասում ենք 2019թ.-ի աշնանը, երբ վերջապես կթողարկվի «Գահերի խաղը»  սերիալի վերջին եթերաշրջանը։ Իսկ մինչ այդ Ջոն Սնոուի`Քիթ Հարինգթոնի ֆան ակումբը Instagram-ում հայտնել է «Գահերի խաղը» ֆանտաստիկ սերիալի նկարահանումների ավարտի մասին։

«Գահերի խաղը» պաշտոնապես ավարտել է նկարահանումները»,- հայտնում է այն գրառումը, որը նկարազարդված է Ջոն Սնոուի կերպարով Հարինգթոնի լուսանկարով։

Ի դեպ, նշենք, որ Netflix-ը հետո նկարահանելու է  նաեւ սպին-օֆ՝ Ջորջ Մարտինի «Երգ սառույցի ու կրակի մասին» գրքի մոտիվներով։ Նաեւ հավելենք, որ թողարկման ժամկետը մեկ տարով ուշանում է միայն որովհետեւ եզրափակիչ եթերաշրջանում հսկայական քանակությամբ հատուկ էֆեկտներ են լինելու, որոնց վրա աշխատանքները մի ամբողջ տարի են տեւելու։



© NEWS.am STYLE