Տաթեւ Սարգսյանի՝ ամառային լուքը

16:03   11 հուլիսի, 2018

Դերասանուհի Տաթեւ Սարգսյանն Instagram-ի տիրույթում առանձնանում է նրանով, որ միշտ իր հետեւորդներին է ներկայացնում իր մասին փաստեր, կիսվում է այս կամ այն իրադարձության մասին իր տպավորություններով, եւ, իհարկե, չի մոռանում նաեւ հրապարակել գեղեցիկ լուսանկարներ:

Նա իր Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում Տաթեւն իր միկրոբլոգի հետեւորդներին, այս անգամ, ներկայացրել է իր ամառային, նորաոճ լուքը: Դերասանուհին կրումէ սպիտակ վերնաշապիկ եւ ծաղկավոր կիսաշրջազգեստ: Լուսանկարն արված է մեքենայի մեջ: Այս լուսանկարը Տաթեւի կողմից որեւէ կերպ մեկնաբանված չէ:

Ավելի վաղ, Տաթեւ Սարգսյանը հրապարակել էր մի լուսանկար, որտեղ ներկայացել էր գեղեցիկ դիմահարդարմամբ: 

Նա նաեւ մեկնաբանել էր իր հրապարակումը՝ լուսանկարին կից գրելով ռուսալեզու հետեւյալ տողերը. «Ցանկություն ունեմ աշխարհին նայել այնպիսի աչքերով, ասես նախկինում ոչինչ էլ չեմ տեսել»:



© NEWS.am STYLE