Դեմի Մուրին թալանել են․ հանցագործները նրա հաշվին 170 հազար դոլարի գնումներ են կատարել

18:05   11 հուլիսի, 2018

Աստղերը հաճախ են հայտնվում խաբեբաների թիրախում, ու այս անգամ նրանց զոհն է դարձել հոլիվուդյան աստղ Դեմի Մուրը։ TMZ-ը գրում է, որ ոմն 35-ամյա Դեւիդ Մեթյու Ռիդը ինչ–որ ձեւով հաջողացրել է բանկում հայտնել, որ դերասանուհին կորցրել է իր բանկային քարտը:

Որից հետո նրան ուղարկել են նոր քարտ, բայց չգիտես ինչու այդ քարտը հայտնվել է տղայի ձեռքին։ Իհարկե մութ պատմություն է, բայց այդ տղան այդ ամբողջ ընթացքում առցանց գնումներ է կատարել Մուրի հաշվին, որը ոչինչ չէր կասկածել  քանի դեռ հաշիվը չի հասել  170 հազար դոլարի։ Տղամարդուն բռնել են, երբ նա  արդեն լրիվ լկտիացած շրջում էր Լոս Անջելեսի բուտիկներով, կատարելով գնումներ դերասանուհու քարտով։ Այդ ժամանակ տեսախցիկների տեսագրությունների միջոցով տղային հետևել են ու բռնել։



© NEWS.am STYLE