«Պատերազմն ինձ սովորեցրեց, որ ամեն ինչ չէ, որ գլամուրային է». Ջորջիո Արմանին դարձավ 84 տարեկան

19:07   11 հուլիսի, 2018

Այսօր՝ հուլիսի 11-ին, ծննդյան 84-ամյակն է նշում իտալացի անվանի դիզայներ եւ գործարար, Armani առաջատար բրենդի հիմնադիր Ջորջիո Արմանին:

Դիզայների ճաշակը գնահատում են ոչ միայն նորաձեւության, այլեւ կինոարտադրության աշխարհում: Նա աշխատել է  «Անծանոթների հանգստությունը», «Անհասանելիները», «Մատրիցա» եւ այլ հայտնի  ֆիլմերի հագուստների ստեղծման շուրջ:

Քանի որ հենց Արմանին  կարող է լավագույնս խոսել ոճի եւ նորաձեւության մասին, առաջարկում ենք ընթերցել նրա հայտնի մեջբերումներից մի քանիսը.

«Որպեսզի բացառիկ բան ստեղծես, միտքդ պետք է ֆիքսի, նույնիսկ, ամենաչնչին մանրուքները»։

«Ոճի եւ նորաձեւության միջեւ տարբերությունը որակն է»։

«Մարկետինգն այնքան էլ գեղեցիկ բառ չէ, բայց աշխարհն այսօր կառուցված է դրա շուրջ»։

«Որքան հաջողակ եմ դառնում, այնքան ավելի շատ եմ ցանկանում իմ դերում լինել՝ իմ բոլոր թերություններով հանդերձ»։

«Ես միշտ կարծել եմ, որ շապիկները նորաձեւության ալֆան եւ օմեգան են»։

«Ոճի միջոցով կարող ես ասել որեւէ բարդ բան»։

«Ցանկացած ցուցադրության ժամանակ ես ցանկանում եմ, որ իմ հագուստը խոսի իմ փոխարեն»։

«Պատերազմն ինձ սովորեցրեց, որ ամեն ինչ չէ, որ գլամուրային է»։

«Առանց վախերի մարդը կարծում եմ՝ հիմարի է նման»։

«Ես ուրախ մանկություն չեմ ունեցել»։

Լուսանկարները՝ Georgio Armani WWD, Facebook



© NEWS.am STYLE