Ռեփեր XXXTentacion-ի սպանության գործով երկրորդ կասկածյալը ձերբակալվել է

19:55   11 հուլիսի, 2018

20-ամյա ռեփեր XXXTentacion-ի սպանության մասին լուրը ցնցեց երաժշտական աշխարհը: Մայամիի մոտակայքում երկու աֆրոամերիկացի կրակել ու սպանել էին երիտասարդ ռեփերին: TMZ-ն հայտնում է, որ ոստիկանությունը, հիմնվելով եղած փաստերի վրա, համոզմունք է հայտնում, որ ռեփերը սպանվել է, երբ իրեն ցանկացել են կողոպտել:

Ոստիկանությունը հայտնել է, որ սպանության գործով ձերբակալվել է 22-ամյա Մայքլ Բոատրայթը: Մինչ այս ձերբակալությունը, նա խնդիրներ է ունեցել օրենքի հետ, քանի որ կասկածվել է թմրանյութերի անօրինական շրջանառության մեջ: Երիտասարդը դեռ փաստաբան չունի:



Մինչ Մայքլի ձերբակալությունը, ոստիկանությունը եւս մեկ կասկածյալի մասին էր հայտնել: Առաջին կասկածյալը՝ 22-ամյա Դեդրիկ Ուիլյամսը, պատրաստվում է հայտնել իր անմեղության մասին:

Հիշեցնենք, որ ռեփերի ստաղծագործությունների հանդեպ հետաքրքրությունը նրա մահվանից հետո անհամեմատ մեծացել էր. նրա սինգլը՝ Sad!-ը Billboard Hot 100 հիթ-շքերթում բարձրանալով 52-րդ տեղից դարձել էր առաջատար:












                                                                                                             Աղբյուրը՝ TMZ 
                                                                           Լուսանկարները՝ AP, InstarImages



© NEWS.am STYLE